Downtown Suites Yerevan - Մեր մասին

«Downtown Suites Yerevan» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևանի կենտրոնում՝ «InnWork Offices» բիզնես կենտրոնի 10-րդ հարկում։ Այն գտնվում է Կապույտ մզկիթից և Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանից ոչ հեռու։ Հյուրանոցի մոտակայքում են տեղակայված նաև այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, Երևանի կոնյակի գործարանը և Երևանի պետական համալսարանը։ Հավելյալ վճարի դեպքում հյուրանոցը տրամադրում է մեքենայի կայանատեղի։ Հյուրանոցի հարմարությունների շարքում են հովացման/ջեռուցման համակարգը, հյուրերի համար նախատեսված սրահը, նոր սերնդի հեռուստացույցները՝ կահավորված կաբելային հեռուստատեսությունով, սեյֆն, ինչպես նաև անձնական բաղնիքը՝ կահավորված սանհանգույցով և անձնական օգտագործման այլ պարագաներով։ «Downtown Suites Yerevan»-ի բոլոր սենյակները կահավորված են սրբիչներով և անկողնային պարագաներով։ Ընդունարանի աշխատակիցները սպասարկում են շուրջօրյա, տիրապետում են ռուսերեն և անգլերեն լեզուներին և միշտ պատրաստ են ցուցաբարել անհրաժեշտ օգնություն։ «Downtown Suites Yerevan»-ի հարևանությամբ գտնվում են այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Հանրապետության հրապարակը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանը։ Հեռավորությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանից կազմում է 10 կմ։ Հավելյալ վճարի դեպքում կազմակերպվում է հյուրերի տրասֆեր դեպի օդանավակայան/հյուրանոց։

Բնակության պայմաններ

Գրանցումը (check-in) տեղի է ունենում ժամը 15։00-ին, իսկ ելքը՝ (check-out) ժամը 12։00-ին։ Հյուրանոցի տարածքում ծխելը խստիվ արգելվում է։
Հյուրերին թույլատրվում է ծխել միայն հատուկ հատկացված վայրում։ Սենյակում ծխելու համար կիրառվում է տուգանք՝ 70 000 ՀՀ դրամի չափով։

Մինչև 6 տարեկան երեխաների կեցությունը ծնողների հետ անվճար է։
Հյուրերի վերաբերյալ հյուրանոցի քաղաքականությունը․
Կողմնակի անձանց մուտքը հյուրանոց չի թույլատրվում։ Այլ անձանց կողմից հնարավոր այցելությունների դեպքում հյուրերը պարտավորվում են նախապես այդ մասին տեղեկացնել ընդունարանի աշխատակցին։

Նշված անձիք պարտավորվում են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Այցելությունների համար սահմանված վերջնաժամկետն է 23։00-ն, որից հետո անհրաժեշտ է այցելուին գրանցել, որպես հյուր։
Մինչև 18 տարեկան անձիք պետք է ուղեկցվեն ծնողների կամ օրինական ներկայացուցչի (խնամակալի) կողմից։
Մուտք 15:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում Անվճար չեղակումը հնարավոր է միայն ամրագրման օրվանից առնվազն 1 օր առաջ։

Կանոններ և պայմաններ

Անվտանգության նկատառումներից, ինչպես նաև գործող օրենսդրական կագրավորումներից ելնելով՝ ամրագրման ժամանակ յուրաքանչյուր հյուր պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ լուսանկարով (անձնագիր կամ վարորդական վկայական)։